23 10 2022

Լեյտենանտ Մասոն զոհվեց` փրկելով 30 զինծառայողի կյանք․ News.am

Լեյտենանտ Մասոն զոհվեց` փրկելով 30 զինծառայողի կյանք․ News.am

News.am-ը գրում է․ Այսօր 44-օրյա պատերազմի մասնակից ավագ լեյտենանտ Մասիս Հարությունյանի հիշատակի օրն է, լրանում է նրա զոհվելու 2-րդ տարելիցը:

Մասիս Հարությունյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում: 2014 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2018 թվականին ստացել է լեյտենանտի կոչում: 2020 թվականից եղել է ՊԲ զորամասերից մեկի հրաձգային վաշտի հրամանատար:

Պատերազմը սկսվելու պահին Մասիսը տանն է եղել, տագնապ հրամանով բարձրացել է  դիրքեր: Պատերազմի 27 օրերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել, ոչ մի զոհ չի տվել: 

2020 թվականին իր վաշտի հետ Մասիսը տեղափոխվում է Մարտունու շրջանի գյուղեր, դուրս մղում թշնամու 150  հոգանոց դիվերսիան: 
Ավագ լեյտենանտը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին  Վերին Դելաղարդա տեղամասում  հակառակորդի հերտակոծությունից` փրկելով 30 զինծառայողի կյանք:

Մասիսի մասին հուշեր է պատմում նրա զինծառայողներից Վարոս Խաչատրյանը:

«Իմ ու Մասոյի մեջ չկար բարեկամական կամ հարազատ կապ, ծանոթացել էինք ծառայության ընթացքում, բայց բոլորը գիտեին մեր մտերիմ հարաբերությունների մասին:  Չէ ես միակը չէի, նրանից անհատական վերաբերմունք էր ստանում յուրաքանչյուր զինվոր, ոչ միայն մեր վաշտի այլ ամբողջ գումարտակի: Բոլորը հարգում ու սիրում էին Մասիսին , համարում էին իրենց ավագ ընկեր, քանի որ ինքը պատրաստ էր լսել յուրաքանչյուրին, հասկանալ ու օգնել։Եթե հարցնեք ուրիշ զինվորների իրենք էլ իրենց պատմութունը կունենան: Մասիսը որպես մարդ ընտանիքին շատ է նվիրված, ուներ անկոտրում կամք, ընկերասեր, կաներ անհնարինը ընկերոջ համար, օրինակելի մարդ, որպես սպա կանգնած է յուրաքանչյուր զինվորի կողքին ։ Մասիսը հայրենասեր սպա էր, որին հարգում է զինվորից մինչև գեներալ։ Լետենանտ Մասոն չուներ նահանջել, չուներ վախ թշնամուց, հային վայել սպա էր, իր նման հերոսները հաղթեցին առանց նահանջել պայքարելով: Իմ ընկեր Մասոն կռվում ընկավ հերոսաբար` հանուն ընտանիքի, հանուն մեզ, հանուն հայրենիքի՝ փրկելով իր հետ կռվող զինվորներին։ Ես ուրախ եմ որ ապրել եմ քո հետ ամիսներ, որոնք հիշելու եմ մինչև կյանքիս վերջ, Մասոն ապրում է իմ մտքում, իմ հիշողության մեջ»,- հիշեց զինծառայողը:

Մասիս Հարությունյանն ամուսնացածն էր, ունի մեկ որդի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ